Հայտնի են դարձել Հայաստան Թուրքիա կինոպլատֆորմ 2018-ի մասնակիցները: Այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 20 նախագծեր, իսկ ընտրվել են 8-ը: Ինչպես նախորդ տարիներին, հավասարակշռությունը երկու երկրներից ընտրված մասնակիցների միջև պահպանվել է. թե’ Թուրքիայից, թե’ Հայաստանից ընտրվել են չորսական նախագծեր: Նրանցից երկուսն արդեն ունեն հաստատված համաարտադրություն: Աշխատարանի ավարտին լավագույն նախագիծը կստանա 7.000 EURO-ին համարժեք մրցանակ:
Ընտրվել են հետևյալ նախագծերը.
- ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ (ռեժ. Դիլեք Այդըն, պրոդ. Արթուր Սուքիասյան, Հայաստան/ Թուրքիա)
- ԱԶՆԻՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (ռեժ. Միզգին Մուժդե Արսլան, Նազիկ Արմենակյան, Հայաստան/Թուրքիա)
- ՀԱՅԿԱԿԱՆ ՇԵՔՍՊԻՐ (ռեժ. Սոսի Խանիկյան, պրոդ. Սեդա Գրիգորյան, Հայաստան)
- ԲԱՐԵՎ ՀԱՐԵՎԱՆ (ռեժ. Յունուս Օզան Քորքութ, պրոդ. Ասլի Աքդաղ, Թուրքիա)
- ԷԼԻԶԱԲԵԹ, ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՀԱՆԱԼ ԱՌԱՆՑ ՔԵԶ ԼՐԻՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ռեժ. Էզգի Քըլընչասլան, Թուրքիա)
- ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ (ռեժ./պրոդ. Էվելինա Բարսեղյան, Հայաստան)
- ԿԱՐԱՊՆԵՐ (ռեժ./պրոդ. Սոներ Աքալըն, Թուրքիա)
- ՆԵՏԵԼՈՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ (ռեժ: Ռըդվան Ա. Ջան, պրոդ. Էրդինչ Մեթին, Թուրքիա)
Ժյուրիի կազմը բաղկացած կլինի յոթ անդամներից, մեկը Գերմանիայից` Ալբերտ Վիդերշփիլ` Համբուրգի միջազգային կինոփառատոնի տնօրենը, երեքը Թուրքիայից` Մելեք Ուլուգայ Թայլան, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, Դիլիոյ Գյուլուն, պրոդյուսեր և Չիղդեմ Մաթեր, պրոդյուսեր, և անդամներ Հայաստանից` Սուսաննա Հարությունյան, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն, Արսինե Խանջյան, դերասանուհի, պրոդյուսեր, Վրեժ Քասունի, նկարիչ, ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի հիմնադիր:
Այս տարի Հայաստան Թուրքիա կինոպլատֆորմ 2018 աշխատարանը տեղի է ունենալու հուլիսի 10-12-ը ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում:
Այս միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպականմիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունֆինանսական աջակցությամբ։