«Ինքնուրույն» նախագիծը կֆինանսավորվի պլատֆորմի կողմից

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ 2018-ի հուլիսի 10-12-ը Երևանում` «Ոսկե Ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել էր 8 նախագիծ, չորսական յուրաքանչյուր կողմից։ Եռօրյա աշխատաժողովին ներկայացվեցին նախագծերը և տեղի ունեցան կինոդիտումներ:

Աշխատաժողովի ավարտին ժյուրին որոշեց 7000 եվրոյի չափով դրամական պարգևը տալ «Ինքնուրույն» նախագծին (ռեժ.` Դիլեք Գյոքչին, պրոդ.` Դիլեք Այդըն, Արթուր Սուքիասյան, Հայաստան/Թուրքիա)։

Երևանյան հանդիպման ժյուրիի անդամներն էին Համբուրգի միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշփիլը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մելեք Ուլուգայ Թայլանը, պրոդյուսեր և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» համակարգող Չիդեմ Մաթերը, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, նկարիչ, ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նաև ցուցադրվեց Սևդա Ուսթանօղլուի «Աղոտ մատիտանկար» ֆիլմը, որը ֆինանսավորվել էր «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» կողմից:

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի» և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ:

ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար, որը համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տվել արդեն 21 կինոգործիչների` Հայաստանից և Թուրքիայից, ինչպես նաև հայկական և թուրքական սփյուռքից և ստեղծել յուրահատուկ ցանց, որն ընդգրկում է ավելի քան 300 հոգի:

ՀԹԿՊ 2018 Երևանի աշխատաժողովը միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն ֆինանսական աջակցությամբ։

Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող