Սարոյանլենդ

Ռեժիսոր` Լուսին Դինք
Նկարահանվել են՝ Արթուր Նորիկյան, Գևորգ Մալիքյան, Յալչըն Չիլինգիր, Սևինչ Էրոլ, Նիշան Շիրինյան, Էլմոն Հայրան, Օզկան Քյուչուք
Սցենարի հեղինակ` Լուսին Դինք
Օպերատոր` Թոմա Մոշ, Եմրե Բասարան
Մոնտաժողներ՝ Էյթան Իփեքեր, Ումութ Սաքալըողլու, Ալի Աղա
Երաժշտությունը՝ Ֆրանսուա Կորտյե, Բարտեկ Գլինյակ, Կոմիտաս
Պրոդյուսերներ` Սոներ Ալփեր, Լուսին Դինք

Տարհանված ընտանիքի զավակ՝ գրող Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականին ԱՄՆ-ում։ Նա միշտ ինքն իրեն անվանել է ամերիկացի և բիթլիսցի։ 1964 թվականին նա երկար ուղևորություն է կատարել Անատոլիա, որը բերել է նրան իր հարազատ քաղաք՝ Բիթլիս։ Վավերագրական դրամա «Սարոյանլենդը» ներկայացնում է այս ճանապարհորդության պատմությունը՝ օգտագործելով նրա հուշագրությունները և կարճ պատմվածքները, ինչպես նաև իր ճանապարհորդական ընկերների հիշողությունները։ Ֆիլմին զուգորդող Սարոյանի խոսքերում մենք տեսնում ենք զայրույթ, կիրք, հայրենիքի կարոտ, կարեկցելու նրա ունակությունը և մարդասիրությունը։ Ֆիլմի սցենարը, որը հիմված է հարցազրույցների, գրողի հուշերի և պատմությունների վերակառուցման վրա, Թուրքիա կատարած նրա ուղևորության մասին խճանկար է՝ պատմված հենց իր խոսքերով։ 49 տարի անց Սարոյանի ճանապարհորդությունը վերարտադրելով՝ մենք ականատես ենք դառնում իր նախնիների հետքերով գնացող մի մարդու ինքնաբացահայտմանը։


Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող