Հող

Ռեժիսոր` Դևրիմ Աքքայա
Սցենարի հեղինակ` Դևրիմ Աքքայա
Օպերատոր` Մերյեմ Յավուզ
Մոնտաժողներ՝ Էբրու Քարաջա, Էրդալ Բիլիջի
Պրոդյուսերներ` Ջեմ Դորուք, Դևրիմ Աքքայա
Արտադրող ընկերություն՝ Aheste Film

Դևրիմը Ստամբուլում բնակվող յոգայի ուսուցիչ է։ Նա մասնակցում է հատուկ թերապիայի, որը քննում է ընտանեկան հոգեկան ցնցումների՝ հատկապես արտագաղթի, երեխայի կորստի, սպանության և մերժյալ անհատների հետ կապված խնդիրների հետևանքները հետագա սերունդների կյանքում: Այսպես նա բացահայտում է մենության իր զգացման, օտարվածության և սեփական ընտանիք կազմելու դիմադրության պատճառներից մեկը, որը կապված է Դևրիմի մեծ պապի հետ։ Նա 1915-ին որդեգրված հայ էր: Երբ Դևրիմը այս մասին պատմում է իր ընտանիքին, նա պարզում է, որ իր մեծ պապ Յուսուֆը թաղված է անանունների ընդհանուր գերեզմանում՝ անհայտ փոսում։


 


Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող