2008թ. հանդիպումներ

Ապրիլ, 2008 – Առաջին հանդիպում

Ոսկե Ծիրան և Անադոլու Քուլթուր ... Մենք ամիսներ շարունակ նամակագրական կապի մեջ էինք։ Մենք չէինք տեսել միմյանց, բայց սպասում էինք առերես հանդիպմանը։ Մենք աշխատում էինք ծրագրերի վրա. ուղարկում դրանք միմյանց, փոփոխություններ կատարում և նորից ուղարկում։ Մենք մասնակիցների հավաքագրում հայտարարեցինք ինչպես Երևանում, այնպես էլ Ստամբուլում։ Մենք ստացանք մոտ 20 հայտ Ստամբուլից և նույնքան՝ Երևանից։ Ցավոք, մեր գումարը բավարար է միայն Երևանից Ստամբուլ 12 մասնակից հրավիրելու համար, որը նշանակում է, որ մենք պետք է 12-ի հասցնենք նաև Ստամբուլի մասնակիցների քանակը։
Գարունը մեզ հաճելի եղանակ է պարգևում, չնայած դրան ՝ 24 մասնակից հավաքվեցին մի հին ծխախոտի գործարանի պահեստում՝ Թոփհանեի Tütün Deposu-ում։ Մեր թեման հավակնոտ է՝ «Ինչպես է ֆիլմարտադրությունը փոխհարաբերվում պատմության հետ»։ Մեր քննարկումը կարող է հավակնոտ լինել, բայց մեր խումբը դրական է տրամադրված։ Չնայած տիրող ուրախությանը առաջին երկու օրը աննշան լարվածություն է տիրում։ Բոլորը երկու անգամ մտածում են խոսելուց առաջ և տատանվում ֆիլմերի մասին կարծիք հայտնելիս...
Նուրդան Արջա և Մելեք Ուլագայ Թայլան։ Սրանք են այն մարդկանց անունները, որոնք մեզ հասցրին այս կետի և մեզ հետ են ամենասկզբից։ Մենք ծրագրի մեջ ներառել էինք ֆիլմի բազմաթիվ գործիչներ Թուրքիայից՝ հանդիպումը Ստամբուլում անցկացնելու շնորհիվ։ Մենք միասին դիտեցինք Բեյնելմիլելը (Միջազգային)՚։ Ռեժիսոր Սըրրը Սյուրրեյա Օնդերը այցելություն կատարեց մեզ, պատմեց ֆիլմի մասին և ասաց, որ նա Թուրքիայի ընդդիմադիր ձայնն է։ Այնուհետև մենք դիտեցինք Hacivat Karagöz Neden Öldürüldü? (Ով սպանեց ստվերներին) ֆիլմը։ Ռեժիսոր, սցենարիստ Էզել Աքայը և կինոգործիչ Հայկ Կիրակոսյանը պատմեցին իրնեց՝ միասին աշխատելու փորձի մասին։ Սցենարիստ Մերալ Օքայը խոսեց պատմական ֆիլմերի մասին, ինչպես նաև կարծրատիպերը շրջանցելու ձևերից։ Կինոքննադատ Ալին Թաշչյանը, չնայած Ստամբուլի Միջազգային կինոփառատոնի խիտ ծրագրին կարողացել է ազատ ժամանակ գտնել։ Ռեժիսորներ. պրոդյուսերներ ու սցենարիստներ Դերվիշ Զաիմը և Պանիկոս Քրիսսանթոուն խոսեցին Ակամասի (Զուգահեռ գծերի) մասին։ Կիպրոսի երկու հասարակությունների փորձառությունից այնքան սովորելու բան ունենք։
Մենք դիտեցինք Հայկական կինոյի վարպետներից օրինակներ։ Մենք փորձեցինք Փելեշյանի վաղ աշխատանքներում գտնել Սովետական ազդեցություն՝ փնտրելով մտերմություն հեռավորում։
Մենք անհոգնում լսում էինք միմյանց, մենք դտում էինք, մենք զրուցում էինք, բայց ամենակարևորը՝ մենք հանդիպել էինք իրար, մենք դիպչում էինք իրար։ Չորրորդ օրվա վերջում մենք գնացինք ընթրելու մեր գլխում ունենալով մեկ հարց՝ Ինչպե՞ս մենք պետք է անենք հաջորդ քայլը։ Երբ հայկական ու թուրքական երաժշտությունը միախառնվում է, առաջին օրվա լարվածությունը դարեր այն կողմ է թվում։ Մենք երգեցինք և պարեցինք այս հողերի միացյալ հնչյունների ներքո։ մենք երազում ենք միասին ֆիլմեր նկարել։ Մենք գիտենք որ շատ լավ ենք սկսել։ Մենք նաև գիտենք, որ շատ պետք է աշխատենք նույնքան լավ շարունակելու համար։

Ապրիլ, 2008թ. – Ստամբուլի աշխատաժողովի մասնակիցներ

Զեյնեթ Գյուզել, Արին Ինան Արսլան, Մյուժդե Արսլան, Փերիհան Թաշ, Սենեմ Թյուզեն, Ալի Բեթիլ, Սիբիլ Չեքմեն, Լուսին Դինք, Արծվի Բախչինյան, Հրաչ Բայադյան, Նիկա Շեկ, Արա Մնացականյան, Դիանա Կարդումյան, Տիգրան Խմալյան, Տիգրան Պասկևիչյան, Ռուզան Զաքարյան, Արա Խանջյան, Հասմիկ Հովհաննիսյան, Վարդան Հակոբյան, Սուսաննա Հարությունյան

Դեկտեմբեր, 2008 – Երկրորդ հանդիպում

Կինոգործիչները Թուրքիայից ճանապարհ են ընկել Երևան՝ փոխադարձ այցելության։ Երևանում հավաքվել են 10 մասնակից Թուրքիայից և 10 մասնակից՝ Հայաստանից։ Տեխնիկապես սա չենք կարող անվանել երկրորդ հանդիպում, քանի որ ամառվա ընթացքում մեր մի մասը այսպես կոչված «փորձնական» հանդիպումներ էր ունեցել։ Ապրիլյան աշխատաժողովի մասնակիցներից շատերը ներկա էին Ոսկե Ծիրան 5-րդ միջազգային կինոփառատոնին։ Արին Ինան Ասլանը կինոփառատոնի ընթացքում ներկայացնում էր իր նախագիծը Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումում։ Մուժդե Արսլանը և Զեյնեփ Գյուզելը նոյնպես այնտեղ էին։ Սենեն Թյուզեն և Սիբիլ Չեքմենը եկել էին Ատոմ Էգոյանի սեմինարին աշխատաժողովին մասնակցելու։ Ալին Թաշչյանը FIPRESCI-ի ժյուրիի կազմում էր, մինչդեռ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի նախագահ Ազիզե Թանը Խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիում։ Բավականին շատ մարդ կար Երևանում Թուրքիայից։ Իհարկե, մենք ժողով չունեցանք, բայց մենք հնարավորություն ունեցանք կրկին հանդիպելու։
Դեկտեմբերյան հանդիպումը տեղի է ունեցել Երևանում։ Մենք ֆիլմեր ենք դիտել և շարունակել ծանոթությունը միմյանց հետ, չնայած սառը եղանակին։ Դուք կուզեք հարցնել՝ քանի՞ անգամ պետք է իրար ճանաչեք։ Մենք դեռ շարունակում ենք ճանաչել միմյանց երեք տարի անց։
Երևանում մենք հանդիպել ենք ոչ միայն կինոգործիչների, այլ նաև գրողների։ Մենք պատմել ենք նրանց մեր գաղափարները, իսկ նրանք խորհուրդներ են տվել, ինչպես օգտագործել գրականությունը ի շահ այդ գաղափարների։ Իհարկե, մենք նաև ֆիլմեր ենք դիտել։ Հայկական կինոյի վարպետներից մեկը՝ Հարություն Խաչատրյանը, հայաստանցի և թուրքիայի ֆիլմարտադրողներին ցուցադրել է իր «Սահմանը»։ Մեր հանդիպումից մեկ ամիս անց «Սահմանը» համաշխարհային ցուցադրություն ունեցավ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, և մեկ տարի անց մրցեց Անթալիայի Ոսկե Նարինջ կինոփառատոնում։ Թուրքիայից ժողովին միացան հայտնի գործիչներ Էզել Աքայը և Նուրդան Արջան։ Այստեղ մենք կրկնել ենք Ստամբուլում ունեցած մեր հրաշալի երեկոն, բայց այս անգամ՝ կինոդիտման հետ միասին։ Մենք դիտել ենք «Ո՞րտեղ է Ֆրունզեն», երբ ճաշում էինք։ Ֆիլմի յուրահատուկ հումորը բարձրացրեց է բոլորի տրամադրությունը, նույնիսկ նրանց, որ այն երկրորդ անգամ էին դիտում։
Իհարկե, ամբողջ ընթացքում միայն չէինք զվարճանում։ Երկրորդ հանդիպման ընթացքում արդեն կարող էինք խոսել միասնական արտադրության հնարավորության մասին։ Խմբերից մեկը փորձում է խորհել Կոմիտասի մասին ֆիլմ նկարելու շուրջ, մյուսները քննարկում են հայկական ֆիլմերը թուրքական հեռուստաալիքներով և հակառակը գովազդելու հնարավորությունը։
Մեզնից քսանը այցելել են Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Մենք հաճույք ենք ստացել արվեստի իրական նվիրյալի հետ հանդիպումից՝ նույնիսկ նրա բացակայության պարագայում։
Երկրորդ հանդիպումը դրական ավարտ և կրկին հաջողություն է ունեցել։ Մենք կհիշենք այս հանդիպումը երաժշտությամբ, շատ պարերով, շատ գրականությամբ և իրար էլ ավելի շատ ճանաչելով։
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում։
Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող