2009թ. հանդիպումներ

Ապրիլ, 2009 – Երրորդ հանդիպում

Այս անգամ մենք Ստամբուլում ենք։ ՀԹԿՊ-ն հավակնում է ավելի ընդլայնվել, քանի որ մասնակցել ցանկացողների թիվը օրեցօր ավելանում է։ Կրկին ժողովը համընկել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնի հետ և նորից մենք հյուրընկալվել ենք Թոփհանեի Թյություն Դեփոսույում։ Երբ հավաքվում ենք, միմյանց ֆիլմերն ենք դիտում։ Հին ու նոր ընկերները կրկին միասին են։

Այս հանդիպումը կարևոր նշանակություն է ունեցել պլատֆորմի համար, մենք համաձայնության ենք եկել տարվա ընթացքում ու հայտարարել ենք թուրքական կինոգործիչներին և ՀԹԿՊ-ի լրատվամիջոցներին, որ Անադոլու Քուլթուրն և Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը հայտարարել են Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ հիմնելու մասին։

Առաջին հայտարարությունը արվել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Կամուրջի վրա» համատեղ արտադրության աշխատաժողովի երկրորդ հանդիպման ընթացքում։
Մեր պլատֆորմը ամբողջովին նոր մասնակիցներ է հյուրընկալել երկու երկրներից։ Բոլորը ցանկանում են ֆիլմ նկարել և գաղափարների տարափ է տեղում։
Քննարկումների ընթացքում մենք խոսել ենք ֆիլմերի մասին։ Մենք պարզել ենք, որ մեզնից երկուսը արդեն սկսել են իրենց նախագծերը։ Զեյնեթ Գյուզելը և Նագեհան Ուսկանը խանդավառ խոսեցին իրենց «Լինում է, չի լինում» ֆիլմի մասին, որը նրանք պլանավորում էին նկարահանել Կարսում և Գյուրիում։ Նրանք պատմեցին այն մարդկանց մասին, որ հանդիպել էին Գյումրիում, և ինչպես են Գյումրիի երիտասարդները սկսել նյութեր հավաքել ֆիլմի համար։
Ցավոք, մենք չենք ունեցել համապատասխան ֆինանսավորում «կանաչ լույս» տալու համար։ Բայց մենք խանդավառությամբ և նախագծերով լի ենք։ Բոլորը փնտրում են ֆինանսավորում գտնելու ճանապարհներ և շարունակում ընթացքում զարգացնել իրենց նախագծերը։
Մեր հայաստանցի ընկերները անընդհատ ձայնագրում էին իրենց տեսախցիկներով և նկարում լուսանկարչական սարքերով, մենք նրանց հարցնում էինք, թե, արդյո՞ք արդեն սկսել են իրենց ֆիլմերը նկարել։
Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կրկին Ոսկե Ծիրանի ժամանակ, կրկին Երևանում։

Ապրիլ, 2009 – Ստամբուլի հավաքի մասնակիցներ

Արեն Փերդեջի, Ասլը Շահին, Բահրիյե Քաբադայը, Էբրու Շերեմեթլի, Էնիս Ռըզա, Էրոլ Միթաշ, Գյորքեմ Յելթան, Հայդար Դեմիրթաշ, Հուսեյն Քարաբեյ, Հուսեյն Քուզու, Մեհմեդ Օզվերեն, Մելիսա Օնել, Նագեհան Ուսքան, Օնդեր Չաքար, Օզջան Ալփեր, Պետրա Հոլզեր, Սելիմ Էվջի, Սերեն Յուջե, Սերքան Աջար, Սևիլ Դեմիրջի, Սթարե Յըլդըրըմ, Ույրաշ Սալման, Ուլուչ Էսեն, Զվիադ Էլիզիանի, Հերմինե Սայան, Էվրեն Էրգեչ, Չիդեմ Մաթեր, Բուրջու Յըլմազ, Սիբիլ Չեքմեն, Մելեք Ուլագայ Թայլան, Նուրդան Արջա, Զեյնեփ Գյուզել, Էյլեմ Քաֆթան, Փերիհան Թաշ, Սենեմ Թուզեն, Սուսաննա Հարությունյան, Հասմիկ Հովհաննիսյան, Կարին Գրիգորյան, Ռուզան Բագրատունյան։

Հուլիս, 2009 – Չորրորդ հանդիպում

Շատ շոգ է և կրկին մենք հավաքվել ենք Երևանում։ Ապրիլին Ստամբուլում Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ստեղծման մասին հայտարարելուց հետո, այժմ ժամանակն էր նորությունները հայտնելու հայկական լրատվամիջոցներին։ Պլատֆորմը նկատելի հետաքրքրություն է առաջացրել և հարցերը բազմաթիվ էին... Մենք խոսեցինք, խոսեցինք ու խոսեցինք...
Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը իր Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության պլատֆորմին, որը արդեն երեք տարի է գոյություն ունի, ավելացնրել է նոր ենթաբաժին՝ խրախուսելով ՀԹԿՊ դիմած երիտասարդ ռեժիսորներին ու պրոդյուսերներին՝ Հայաստանից և Թուրքիայից, ներկայացնել իրենց նախագծերը։
Զեյնեփ Գյուզելը ներկայացրել է իր վավերագրական նախագիծը՝ «Լինում է, չի լինում», Կարսի և Գյումրիի համատեղ պատմությունների մասին։ Հայդար Դեմիրթաշի նախագիծը իր մեծ տատ Հասինեի մասին է , որի մահվանից հետո պարզվել էր, որ հայ է։ Մյուժդե Արսլանը ներկայացրել է իր նախագիծը՝ Kâfirin Kızları ( «Անհավատարիմի դուստրերը»), որը Հայկական տեղահանություններից փրկված կանանց և նրանց թոռների մասին է։
Հայ կինոարտադրողները նույնպես իրենց նախագծերը կիսել են Թուրքիայի մասնակիցների հետ։ Կարեն Խաչատրյանի նախագիծը Օսմանյան ժամանակաշրջանի տպագրության պատմության մեջ նշանավոր Արաբյան ընտանիքի մասին է։ Գագիկ Հարությունյանի «Նոգալեզ դե Մենդեզ» ֆիլմը, որը ոգեշնչված է Ռաֆայել Նոգալեզ դե Մենդեզի գրքերից մեկով, կենտրոնանում է Թուրքիայի պատմության վերջին 90 տարիների վրա։ Մարիամ Օհանյանի «Թշնամիների և նախնիների հայրենիքը» ժամանակակից Թուրքիայի և Հայաստանի վերաբերյալ յուրօրինակ մեկնաբանություն է։
Մասնակիցները իրենց նախագծերը քննարկել են նաև աշխատաժողովի թրեյներների, ռեժիսոր Անդրեժ Կրակովսկու և Արիելա ԲենճԴոնի, ինչպես նաև վավերագրական ֆիլմի ռեժիսորներ Վարդան Հովհաննիսյանի և Էնիս Ռըզայի հետ։
Պլատֆորմի նախկին մասնակիցները՝ Սենեն Թյուզենը և Սիբիլ Չեքմենը, ներկայացրել են իրենց խաղարկային ֆիլմը Ռեժիսորներ առանց Սահմանների ֆորումում։ Կինոգործիչներ Օզջան Ալփերի Sonbahar-ը («Աշուն») կինոփառատոնի մրցող ֆիլմերից է։ Օնդեն Չաքարը և Ֆերիդուն Քոչը Թուրքիայից նույնպես Երևանում էին՝ որպես փառատոնի հյուրեր։ Սերդար Աքարի Dar Alanda Kısa Paslaşmalar-ը («Խաղից դուրս») ներառված է ծրագրի մեջ։ Փառատոնի ժամանակ ցուցադրվել են նաև վավերագրական ֆիլմեր Թուրքիայից։
Մենք սկսել ենք միասնական արտադրության համար նախապատրաստությունները, որպեսզի միասին ֆիլմ նկարենք։ Մենք խորհել ենք, թե ինչպես ֆիլմեր նկարել, որտեղից ֆինանասավորում գտնել և ինչքան արագ մենք կարող ենք առաջ շարժվել։ Ֆիլմերի մի մասը արդեն անցել է սցենարի ստեղծման փուլը և հասել տեղանքները ընտրելու փուլին։ Մենք բոլորս խանդավառ ենք...

Հուլիս, 2009 – Երևանի հանդիպման մասնակիցներ

Զեյնեփ Գյուզել, Հայդար Դեմիրթաշ, Մյուժդե Արսլան, Կարեն Խաչատրյան, Գագիկ Հարությունյան, Մարիամ Օհանյան
Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող