2011թ. հանդիպումներ

Ապրիլ, 2011- յոթերորդ հանդիպում

2011-ի Ստամբուլյան հանդիպման ընթացքում ՀԹԿՊ-ն կենտրոնացել էր վավերագրական ֆիլմերի վրա։ Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ Վավերագրական ֆիլմերի աջակցության հիմնադրամ ստացված դիմումներից ընտրված 8 նախագծեր ներկայացվել են 2011թ. ապրիլի 11-12-ին։ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի հետ զուգընթաց անցկացվող հանդիպման ավարտին Լուսին Դինքի և Սոներ Ալփերի «Հրաշալի և շատ գեղեցիկ» նախագծին շնորհվեց 30.000 դոլլար։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Արծվի Բախչինյանի «Մեկ տարվա նախօրեի ճանապարհորդություն» նախագիծը։ Ֆիլմերը հավանաբար էկրան կբարձրանան 2012 թվականին։


Ապրիլ, 2011-Ստամբուլյան հանդիպման մասնակիցներ

Օզգյուր Չիչեք, Էգե Էդեներ, Նիկոլ Պեզճյան, Տիգրան Պասկևիչյան, Վելի Քահրաման, Արթուր Բախտամյան, Էլիֆ Թուրհան, Էյլեմ Քաֆթան, Դողան Էռթուգրուլ, Լիլիթ Գասպարյան, Արքա Մանուկյան, Աբդուրրահման Օներ, Լուսին Դինք, Սոներ Ալփեր

2011 թ. , հուլիս. 8-րդ հանդիպում

9 վավերագրական կինոնախագծեր ընտրվել էին մասնակցելու «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած մեր 8-րդ հանդիպմանը: Կինոնախագծերի մեծ մասը հիմնականում ճանապարհների և ճանապարհորդությունների մասին էին: Հանդիպման ընթացքում Ամանդա Ֆելդոնը, Նուրդան Արջան և Օլյոնա Ֆետիսովան անհատական հանդիպումներ ունեցան բոլոր մասնակիցների հետ: Հաջորդ օրը մասնակիցները ներկայացրեցին իրենց կինոնախագծերը միջազգային ժյուրիին: Այս տարի ժյուրիի անդամներն էին` Ամանդա Ֆելդոնը` անգլիացի կինոռեժիսոր, Բիանկա Տալը` Binger Filmlab, Չիդեմ Մատերը` Անադոլու Քյուլթուր, Հուսեյն Կարիմբոյը` Sheffield Doc/Fest, Նուրդան Արջան` Ajans 21, Օլյոնա Ֆետիսովան` Boat Meeting Co-Production Market, Սուսաննա Հարությունյանը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն և Թիմըթի Դ. Սթրեյթը` Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս: Հանդիպման ավարտին ՀԹԿՊ-ն որոշեց պարգևատրել Ադրինե Գրիգորյանի և Վահե Օհանյանի «Հետ դեպի Գուրուն» կինոնախագիծը 6000 ԱՄՆ դոլարով: Գրիգորյանի և Օհանյանի կինոնախագիծը պատմում է մի երիտասարդ կնոջ մասին, որն առաջին անգամ մեկնում է իր հայրենի քաղաք` Սիվաս-Գուրուն` հուսալով գտնել իր արմատները: «Հետ դեպի Գուրունը» ավարտին կհասցվի 2012թ.-ին: Երևանում Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 8-րդ հանդիպումը կայացավ Եվրասիա համագործակցության հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շնորհիվ:

2011թ., հուլիս. երևանյան հանդիպման մասնակիցներ

Սյուզան Մերյեմ Ռոզիտա Քալայջի, Վարդան Հակոբյան, Ադրինե Գրիգորյան, Վահե Օհանյան, Արա Շիրինյան, Տիգրան Պասկևիչյան, Արթուր Սարգսյան, Անահիտ Մկրտչյան, Հելեն Ուոլթըր-Քուրքճյան, Նորիկ Քեշիշյան, Սայաթ Դաղլիյան, Բուրագ Պեկսեզեր, Ջեֆ Գալուստյան:
Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող