2012թ. հանդիպումներ

Ապրիլ, 2012 – Ստամբուլյան հանդիպում

Մենք միասին ենք արդեն 10-րդ անգամ։ 2012թ. ապրիլին կայացած ՀԹԿՊ-ի ստամբուլյան հանդիպմանը մասնակցելու համար 39 հայտ էր ստացվել։ Նախընտրական ժյուրիի կողմից 39-ից ընտրվել են 10 նախագծեր։ Նախընտրական ժյուրիի կազմում մարդիկ են, որոնք առաջին օրվանից աջակցել են Հայ-թուրքական կինոպլատֆորմին՝ Երևանի Ոսկե Ծիրան կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, հայտնի հայ սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, հայ ռեժիսոր Արա Խանջյանը, Հայ-թուրքական կինոպլատֆորմի խորհրդական, վավերագրական ֆիլմերի հեղինակ Մելեք Ուլագայը, ֆիլմերի մասին «Ալթյազը» ամսագրի սյունակագիր ու կինոքննադատ Բերքե Գյոլը և ռեժիսոր-պրոդյուսեր Օզգյուր Դոանը։
10 ընտրված ֆիլմերի հեղինակները հնարավորություն ունեցան երկու օր կենտրոնանալու իրենց նախագծերի վրա։ Սուսաննա Հարությունյանի և Մելեք Ուլագայի հետ դեմ առ դեմ հանդիպում ունենալու հնարավորություն ստացան Արսեն Առաքելյանը իր «Երկխոսություն», Ազրա Դենիզ Օքյայը իր «Փոքրիկ սև ձկներ», Դևրիմ Աքքայան և Ջոզեֆինա Մարկարյանը՝ « Գյավուրի թոռ... իմ հայ պապը», Էրդալ Բիլիջին և Դիլոկ Այդընը՝ «Փնտրելով Մանուկին», Էզգի Քըլընչարսլանը՝ «23.5», Հելեն Քյուրքյանը ՝ «Հարազատ Նավահանգիստ», Սարիկ Հովսեփյանը՝ «Ֆանտաստիկ կարոտ», Օզլեմ Սարըյըլդըզը և Օսման Շիշմանը՝ «Մանուկի ճանապարհորդությունը», Վահրամ Ակինյանը՝ «Ինձ և Իմ կիրակիի հետ» և Վարդան Դանիելյանը՝ «Բացիկներ Անմեղության թանգարանից» ֆիլմերով։

Ծեսի համաձայն մեր հանդիպումը տեղի ունեցավ Ապրիլին՝ Ստամբուլի կինոփառատոնին զուգընթաց։ Այս տարի նաև Ստամբուլի կինոփառատոնի համար նախատեսված Ջեզայիր հանդիպումների դահլիճը մեր հիմնական հավաքատեղին էր։ Սա հնարավորություն տվեց պլատֆորմի մասնակիցներին ծանոթանալու կինոփառատոնի հյուրերին։ Բացի այդ, մեր ընկերները Հայաստանից հնարավորություն ունեցան մանրամասն նյութեր պատրաստելու ինչպես Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի, այնպես էլ Ստամբուլի կինոփառատոնի մասին։

Նախագծերը Ժյուրիին ներկայացվեցին երկրորդ օրը։ Ժյուրիի անդամներ Յեշիմ Ուստաօղլուն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Երևանի Ոսկե Ծիրան կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր ու Հայ-թուրքական կինոպլատֆորմի խորհրդական Նուրդան Արջան և Սարաևոյի կինոփառատոնի ծրագրի կազմողը որոշեցին աջակցություն ցույց տալ Դևրիմ Աքայայի և Ջոզեֆինա Մարկարիանի «Գյավուրի թոռ...իմ հայ պապը» ֆիլմին, որը ներկայացնում է ցեղասպանությունից մինչև այսօր ապրող մի ընտանիքի պատմություն։
2012 թ. ՀԹԿՊ-ի հանդիպումը կազմակերպվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի, USAID, Բաց հասարակության ինստիտուտի Արվեստի և մշակույթի ծրագրի և Global Dialogue-ի աջակցությամբ։

Հուլիս, 2012 – Երևանյան հավաք

Մենք այնքան հաճախ ենք հանդիպում, որ հաշվելը արդեն անիմաստ է թվում, տարեկան երկու անգամ ու ամեն անգամ նոր դեմքերով, որոնք կարճ ժամանակում ընկերներ են դառնում ու բերում նոր գաղափարներ ու ֆիլմեր...
2012թ. հուլիսին 15 հոգուց բաղկացած մեր թիմը Թուրքիայից միացել է 9-րդ Ոսկե Ծիրան կինոփառատոնին Երևանում։ ՀԹԿՊ-ին 9 նախագիծ է ներկայացվել՝ 5-ը Հայաստանից, 4-ը՝ Թուրքիայից. Դերյա Դուրմազի «Ծիածան», Զեյնել Քոչի և Ջեննք Օրթուլուի «Լուռ գերեզմաններ», Աշոտ Մկրտչյանի և Անահիտ Մկրտչյանի «Սալեմ Աբդուլ Քարեմ», Գագիկ Հարությունյանի և պրոդյուսեր Սոնա Գրիգորյանի «Մեկ օր, մեկ սեր», Գագիկ Ղազարեի «Իմ և քո Կիրակին», Օզլեմ Սարըյըլդըզի «Մանուկի ճանապարհորդությունը» Էրդալ Բիլիջիի «Փնտրելով Մանուկին», Արսեն Առաքելյանի «Երկխոսություն» և Մարիամ Օհանյանի « Սովորական հին ծառից նստարան» ֆիլմերը ներկայացվեցին մեզ։
Մեզ հետ էին նաև Նիկոլ Պեզճյանը, որը ստացել էր ՀԹԿՊ-ի աջակցությունը 2010-ին իր «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի համար, Լուսին Դինքը 2011-ի Ապրիլին «Հիասքանչ, շատ լավ, Ամերիկայից՝ Բիթլիս» ֆիլմի համար և Ադրինե Գրիգորյանը 2011թ. հուլիսին աջակցություն ստացած «Վերադարձ Գուրուն» ֆիլմով։ «Կոշիկներս պոլիս ձգեցին» և «Վերադարձ Գուրունը» իրենց համաշխարհային պրեմյերան ունեցան Ոսկե Ծիրանում։ Մենք նաև 15 րոպեանոց հատված դիտեցինք Լուսին Դինքի «Հիասքանչ, շատ լավ. Ամերիկայից՝ Բիթլիս» ֆիլմից և խանդավառված սպասում ենք ամբողջական տարբերակին։
Ոսկե Ծիրանը և Կինոպլատֆորմը հյուրընկալում են նաև թուրք լրագրողների։ Մեր հետ են Շենայ Այդեմիրը Radical Daily թերթից, Բերքե Գյոլը Altyazı ամսագրից և Օլքան Օզյուրթը Sabah Daily թերթից։

Պլատֆորմի հանդիպումները երկու օր են տևում։ Առաջին օրը խորհրդական Մելեք Ուլագայը և մեր սիրելի ընկեր ռեժիսոր Էրիկ Նազարյանը դեմ առ դեմ հանդիպումներ են ունենում նախագծերի հեղինակների հետ և երկրորդ օրը նախագծերը ներկայացվում են ժյուրիին։

2012 թ. ՀԹԿՊ-ի Ժյուրիի անդամներն են վավերագրող ռեժիսոր Մելեք Ուլագայը Ստամբուլից, ռեժիսոր Էրիկ Նազարյանը Լոս Անջելեսից, վավերագրող ռեժիսոր Միքայել Օփսթրուփը Կոպենհագենից, ՀԹԿՊ-ի տնօրեն Չիդեմ Մաթերը և սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը Երևանից։

Երևանյան ՀԹԿՊ-ի հանդիպումը կազմակերպվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի, USAID, Բաց հասարակության ինստիտուտի- Բուդապեշտի և Global Dialogue-ի աջակցությամբ։
Նախնական ընտրությամբ ժյուրին ընտրել էր Օզլեմ Սարըյըլդըզի «Մանուկի ճանապարհորդությունը», բայց տեխնիկական անհաղթահարելի խնդիրների պատճառով, ժյուրին սեպտեմբերին վերընտրեց Դերյա Դուրմազի «Ծիածանը»։ Այժմ մենք անհամբեր սպասում ենք «Ծիածանը» մեծ էկրաններին տեսնելուն։

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը հպարտորեն ներկայացնում է
Կոշիկներս Պոլիս ձգեցի

Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» վավերագրական ֆիլմը, որը աջակցություն է ստացել Երևանում Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010թ. հուլիսյան հանդիպման ժամանակ իր պրեմյերան է ունենալու Ստամբուլի Անկախ ֆիլմերի փառատոնում։
Ռեժիսոր Նիկոլ Պեզճյանը, Նեսրա Գուրբուզը և Դենիզ Սենգենջը՝ ֆիլմի ստամբուլյան աշխատակազմը, ներկա են լինելու ցուցադրությանը, որը տեղի կունենա փետրվարի 24-ին ժամը 6.30-ին Ֆիթաս 4-ում։

Պեզճյանի վավերագրական ֆիլմը, որը հետևում էր Հակոբ Պարոնյանի հետքերին համաշխարհային պրեմյերա ունեցավ Ոսկե Ծիրանի շրջանակներում 2012թ. հուլիսին։ «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը պլատֆորմի 6-րդ արտադրանքն է, որ հասանելի է դառնում հանդիսատեսին։ Մյուս երեքը ճանապարհին են։
Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող