Ո՞վ ենք մենք

Ո՞վ ենք մենք?

Մենք մի խումբ երիտասարդներ ենք Թուրքիայից և Հայաստանից, որ մի ընդհանուր հետաքրքրություն ունենք` կինոն: Մենք սիրում ենք կինոն: Ոչ միայն սիրում ենք, այլև հավատում ենք կինոյի վերականգնելու, հաշտեցնելու և խաղաղություն հաստատելու ուժին: Մենք հավատում ենք, որ կինոն օգնում է արտահայտելու բաներ, որ տասնամյակներ շարունակ չենք կարողացել, օգնում է մեզ միմյանց հետ ծանոթանալու: Մենք ոչ միայն հավատում ենք, այլև այդ ուղղությամբ ենք գործում:

 Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մտահղացումն ի հայտ եկավ «Ոսկե ծիրան» 4-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի ընթացքում` 2007թ.-ի հուլիսին: ՀԹԿՊ-ի պաշտոնական հրապարակումը տեղի ունեցավ մամլո ասուլիսի ընթացքում, որի կազմակերպիչներն էին Անադոլու Քյուլթուրը և «Ոսկե ծիրանը» մի խումբ խանդավառ կինոգործիչների մասնակցությամբ Թուրքիայից: Հանդիպումն անցկացվեց Ստամբուլի միջազգային կինոփառատոնին զուգահեռ` 2009թ.-ի ապրիլին:

ՀԹԿՊ-ն նպատակ ունի խթանելու երկու երկրների կինոգործիչներին համատեղ աշխատելու, ստեղծելու կինոյի վերաբերյալ ընդհանուր մոտեցում երկու երկրներում և ավելավնելու համատեղ արտադրությունների թիվը: Այս տեսլականը հաշվի առնելով` ՀԹԿՊ-ի մասնակիցները 8 տարբեր հանդիպումներ կազմակերպեցին` 4-ական յուրաքանչյուր երկրում` 2008թ.-ի ապրիլից ի վեր:

2010թ.-ից ի վեր` ՀԹԿՊ-ն սկսեց փոքր գումարներ հատկացնել հայ և թուրք կինոգործիչների համատեղ արտադրությունների համար: 2010թ.-ի ապրիլին` ստամբուլյան հանդիպման ընթացքում, որոշվեց դրամաշնորհ հատկացնել երկու երկրներից 5 կարճամետրաժ և վավերագրական կինոնախագծերի իրականացմանը: Այդուհետ, Երևանում 2010թ.-ի հուլիսին ևս 3 կինոնախագծեր ստացան ֆինանսական աջակցություն: 8 նախագծերից 5-ը` «Գալաթա»` մի սիրո պատմություն (ռեժ. Դիանա Կարդումյան), Տուզլայի հայ որբանոցի մասին` «Մի կորչեք, երեխաներ» (ռեժ. Գյուլենգյուլ Ալտինաշ), գյումրեցի և կարսեցի 2 աղավնիների վարպետների մասին` «Աղավնիների վարպետը» (ռեժ. Արթուր Սուքիասյան), Գյումրին տիկնիկային թատրոնի միջոցով պատկերող` «Տիկնիկային թատրոն» (ռեժ. Ալտան Բալ և Չանայ Օզդեն) և սահմանով հատվող 2 հարակից գյուղերի մասին` «Հարևանները» (ռեժ. Գոռ Բաղդասայան) ֆիլմերն առաջին անգամ ցուցադրվեցին Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում:

2012թ. նախատեսվում է նկարահանել և ավարտել 2010թ. ֆինանսավորում ստացած կինոնախագծերը` «Ամանորի ուղևորություն» (ռեժ. Արթուր Բախտամյան) և «Կոշիկներս Պոլիս լքեցի» (ռեժ. Նիկոլ Պեզճյան):

ՀԹԿՊ-ն շարունակում է իր աջակցությունը կինոնախագծտերին առաջին 5 ֆիլմերից հետո: Լուսին Դինքի և Սոներ Ալպերի վավերագրական կինոնախագիծը` «Բիթլիսից Ամերիկա»` ներշնչված Վիլյամ Սարոյանի ճանապարհորդությամբ դեպի Բիթլիս, հաղթող նախագիծ ճանաչվեց 2011թ.-ի ստամբուլյան հանդիպման, իսկ Ադրինե Գրիգորյանի և Վահե Օհանյանի «Հետ դեպի Գյուրյուն» նախագիծը, որը ներկայացնում է երիտասարդ կնոջ վերադարձը դեպի իր արմատները, երևանյան հանդիպման ժամանակ: 2 ֆիլմերը այժմ հետնկարահանման փուլում են:

Զանազան հանդիպումների ընթացքում ՀԹԿՊ-ն համախմբեց ավելի քան 100 կինոգործիչների Հայաստանից և Թուրքիայից: Շատ կինոգործիչներ ևս պատրաստվում են համատեղ աշխատել մոտ ապագայում: Նմանատիպ հանդիպումների շնորհիվ կինոգործիչները բացահայտեցին համագործակցելու և համատեղ արտադրությունների ներքո ստորագրելու նոր եղանակներ:

Անադոլու Քյուլթուրի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել`www.anadolukultur.org

Ոսկե Ծիրան երևանյան միջազգային կինոփառատոնի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել`www.gaiff.am

Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող